ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Մեր անկախությունը 23 տարեկան է

Մեր անկախությունը 23 տարեկան է
23.09.2014 | 00:33

Բայց այս տարիներին չեմ հիշում մի դեպք, մի Սեպտեմբերի 21, որ գործող ու նախկին նախագահները, ներկա ու նախկին իշխանավորները միասին տոնեն Անկախության օրը՝ դնելով պետականության ավանդույթի կարևոր հիմքերից մեկը:
Այս Սեպտեմբերի 21-ին դարձյալ առանձին միջոցառումներ էին. իշխանության էլիտան՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, նաև որոշ ընդդիմադիրներ, հավաքվել էին Մարզահամերգայինում, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները՝ առանց նախագահի, Սարյանի արձանի մոտ էին:
Երրորդ հանրապետությունը չունի միասնական քաղաքական պատմություն:
Յուրաքանչյուր նախագահ՝ իր կողմնակիցներով, իր պաշտոնավարման շրջանը համարում է «ոսկեդար», պաշտոնավարման ավարտը՝ հանրապետության վերջ:
Յուրաքանչյուրն իր հերթին սեփականել է հանրապետությունը՝ ժողովրդին օտարելով դրանից ու անկախությունից:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1315

Մեկնաբանություններ